Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բաղրամյան 26-ի մոտից երթով նորից իջավ դեպի Ֆրանսիայի հրապարակ: Փաշինյանը հայտարարեց, որ այս գիշեր Սերժ Սարգսյանը հրամայել է հանել Բաղրամյան պողոտայի փշալարերը եւ ոստիկաններին, որովհետեւ երեկ ինքը Հանրապետության հրապարակում հայտարարել էր, որ այսուհետ Սրժ Սարգսյանը Հայաստանին պետք է նայի փշալարերի հետեւից (ֆոտոռեպորտաժ):

«Մենք եկանք, որ այդ պատկերը վերականգնվի: Սերժ Սարգսյան, դու պետք է աշխարհին նայես ոստիկանական վահանների եւ փշալարերի միջով: Սերժ Սարգսյանին արժանի պատկերը վերականգնվեց: Եթե հանեք, մենք կվերադառնանք եւ կվերականգնենք պատկերը»,-նշեց Փաշինյանը եւ հավելեց, որ դրանով իրենց առաքելությունն ավարտված է եւ իրենք հեռանում են Բաղրամյան 26-ից: