ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները երկրի հեղինակության վրա դրական կազդեն:

«Կարծում եմ, որ ամբողջ աշխարհը համոզվեց, որ վճռական հարցերում մենք միասնական ենք»,- ասաց նա:

Հարցին, թե տեղի ունեցածն ի՞նչ ազդեցություն կունենա աշխարհում Հայաստանի հեղինակության վրա, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Իմ գնահատմամբ` միայն դրական կազդի»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 25-ին շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ: