Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռեւս հեռախոսազրույց չի ունեցել ոչ հրաժարական տված Սերժ Սարգսյանին, ոչ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, նախագահը դեռ շփումներ չի ունեցել Սարգսյանի կամ Կարապետյանի հետ»,-լրագրողներին ասել է նա:

Պեսկովը նաեւ հիշեցրել է, որ երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ Հյաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջեւ: