Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քննարկվել է հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գործարար միջավայրին և տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, «Հայաստանի ներդրողների ակումբի» կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական: