Տիգրան Մեծ պողոտայում քայլերթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց է միացել ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը:

Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխատանքից դուրս է եկել և միացել երթին. «Աշխատում էի Անչափահասների գործերով և ընտանեկան բռնության բաժանմունքում, այնտեղ ոչինչ չեմ հայտարարել: Ուզում եմ կանգնել իմ ժողովրդի կողքին, որովհետև չեմ կարող մահակով և վահանով դուրս գալ իմ ժողովրդի առաջ: Ես պայքարել եմ հանցագործության դեմ, իսկ հիմա չեմ կարող պայքարել իմ ժողովրդի դեմ, որովհետև ժողովուրդը հանցագործություն չի կատարում: Հորդորում եմ արդեն նախկին աշխատանքային ընկերներիս՝ միանալ մեզ»: