Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարեւոր է համարում Հայաստանում ճգնաժամի կարգավորումը՝ ներգրավված բոլոր կողմերի երկխոսության ճանապարհով, փոխանցում է նրա մամուլի ծառայությունը:

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Նազարբաեւը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույց է ունեցել:

«Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ կարծիքներ են փոխանակել: Նուրսուլթան Նազարբաեւը Հայաստանի բարեկամական ժողովրդին խաղաղություն եւ անդորր է մաղթել, նաեւ նշել է ստեղծված ճգնաժամի լուծումը բոլոր ներգրավված կողմերի երկխոսության ճանապարհով՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն եւ իրավունքի գերակայության հիման վրա»,- նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: