Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ակտուալ հարցեր: Նախարարներն առանձնահատուկ կանգ են առել Կասպիական 5-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական ընթացք և Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման վրա: Շոշափվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ»,- ասվում է ԱԳՆ հրապարակած հաղորդագրության մեջ:

Ապրիլի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպում էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում:

Նյութի աղբյուր՝ https://168.am/2018/04/27/943170.html