Դա մասնավոր կարծիք է: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով, NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Դա համարեք որպես մասնավոր կարծիք, մասնավոր կարծիքները չեն կարող արտահայտել խմբակցության դիրքորոշումը: Մենք հարգում ենք յուրաքանչյուր մասնավոր կարծիք»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Նա նշեց, որ Հանրապետականը դեռ որոշում չի կայացրել:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությանն առայժմ թեկնածու առաջադրելու մասին հայտարարել է միայն «Ելք» խմբակցությունը: Նրանք առաջադրել են իրենց խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Մյուս խմբակցությունները դեռեւս իրենց դիրքորոշման մասին չեն հայտնել: Ի դեպ, թեկնածու առաջադրելու վերջնաժամկետն ապրիլի 30-ն է: