Երեւանում, մայիսի 9-ին, սպանություն է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի թիվ 33/1 տան հողամասում ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են տղամարդու դի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Ասոյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր մասերին կան հարվածի հետքեր։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կասկածյալը Ասոյանի հարազատ եղբայրն է՝ 52-ամյա Արամ Ասոյանը, ով ձերբակալվել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա եղբորը սպանել է կացնի մի քանի հարվածներով, իրավապահներն էլ հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող կացինը։