Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նոր բացահայտումներ է խոստանում:

Մայիսի 28-ին լրագրողների հետ զրույցում Վանեցյանը հավաստիացրեց, որ բոլոր օրինախախտները պատասխանատվության կենթարկվեն: «Եկեք սպասենք, համբերեք, եւ բոլորդ կտեսնեք»,- հայտարարեց Վանեցյանը: Նրա հրաժարվեց մեկնաբանել քաղաքական գործիչների ասածները: «Մենք մեր աշխատանքով ենք ցույց տալիս: Դուք դարձաք առաջին բացահայտման վկաները, մոտ ժամանակներս նոր բացահայտումներ կտեսնեք»,- հայտարարեց Վանեցյանը: