«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը «Նորֆոլկ» ընկերությունում կատարած բացահայտումների գործով ցանկացել է հարցաքննել Պետական եկամուտների կոմիտեի այլևս նախկին նախագահ Վարդան Հարությունյանին, ով, ըստ էության, այդ ընկերության սեփականատերն է: Սակայն պարզվել է, որ Հարությունյանը Իսպանիայում է և իր բացակայությունը պատճառաբանել է առողջական խնդիրներով՝ խոստանալով, որ դրանք կարգավորելուց հետո կվերադառնա:

Շուտով կարող է պարզվել, որ Հայաստանի նախկին պաշտոնյաների մի զգալի մասը տառապում է բազմաթիվ հիվանդություններով, և թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է արտասահմանում՝ ոչ թե քննությունից թաքնվելու, այլ բուժվելու համար:

Հնարավոր է, որ այդ հիվանդությունները այնքան խորը և անբուժելի լինեն, որ նրանք այդպես էլ չկարողանան ընդհատել բուժման կուրսը և կամավոր Հայաստան վերադառնան»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: