Հանրապետության հրապարակում կայացած համերգին եկել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։ Ինչպես ուղիղ միացմամբ տեղեկացրել էր Նիկոլ Փաշինյանը, որդին պատրաստվում է ինքնակամ զորակոչվել ԼՂՀ զինված ուժեր։

«Ես ներքուստ միշտ ուզել եմ, որ ծառայեմ Արցախի Հանրապետությունում, հիմա եկել է ժամանակը, որ իմ որոշումը կյանքի կոչեմ։ Չգիտեմ՝ ինչից է գալիս այդ որոշումը, հայրենասիրությունից, թե․․․

Ցանկանում եմ Արցախի Հանրապետությունում ծառայել, քանի որ կոնֆլիկտը հենց Արցախի Հանրապետության հետ է կապված, ու բոլորս էլ գիտենք, որ ամենավտանգավոր տեղն է»,- ասաց Աշոտ Փաշինյանը։