Ոսկու աշխարհ առևտրի կենտրոնի` բողոքի ակցիա անող աշխատակիցներին ինչ-որ անձինք սպառնացել են։ Առևտրականներին է մոտեցել մի երիտասարդ ու ասել` «Ակցիան վերջանա, դու քո հալը կտենաս»։

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ չեն վախենում։ Նրանք ասացին, որ իրենց սպառնոցներին կբռնեն ու կտանեն Նիկոլ Փաշինյանի մոտ։