«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից պոմպակայանի հոսանքազրկման հետեւանքով, ս.թ. հունիսի 26-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Արմավիրի մարզի` Արտամետ եւ Արեւադաշտ համայնքների, «Հայաստանի հողեր» ՍՊԸ-ի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: