Կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այն գրքերի ցանկը, որոնք նվիրել էր «Անտարես» հրատարակչությունը:

Այդ գրքերի ցանկում է Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արեւը», «Այնտեղ, որտեղ աչքերդ երբ բացես», «Ապուշների ուղեւորությունը», որի վերնագիրը բավականին զվարճացրեց Նիկոլ Փաշինյանին, Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը,, Գրիգի «Հիսուսի կատուն», Արամ Ավետիսի «Կույր կետադրություն», Արթուր Միկոյանի «Օտար լույս, Դիանա Գրիգորյանի «Դուռը թակում եմ», Արամ Պաչյանի «Օվկիանոս», «Ռոբինզոն», Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում», Առաքել Սեմիրջյանի «Հետողորմյա» եւ այլ գրքեր:

Ոչ պակաս զվարճացրեց նաեւ Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» գրքի վերնագիրը:

Վարչապետը խորհուրդ տվեց ծնունդ գնալիս իրար գրքեր նվիրել, հատկապես ժամանակակից գրողների գրքեր: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ կոչ արեց ոչ միայն նվիրել, այլ նաեւ կարդալ այդ գրքերը, նաեւ փոխանակվել գրքերով, քանի որ նախարարներին տարբեր գրքեր են բաժին հասել:

«Շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ բարակ գիրք են վիրել», - ասաց Փաշինյանը եւ նշեց, որ այս ցանկից բավականին բան կարդացել է արդեն: