Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների օրակարգը այսօր մի շարք փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումը կայացել է ոչ թե Եվրոպական խորհրդի շենքում, ինչպես նախատեսված էր, այլ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:
Նախատեսված հանդիպումներից չի կայացել Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ հանդիպումը:
Միևնույն ժամանակ Փաշինյանը զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:
Այսօրվա վերջին հանդիպումները տեղի են ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների հետ: