Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը կրկին ներկայացել են որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և հեռախոսազրույց ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի եւ ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Մոգերինիի հետ:

Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում: Եվ պետք է դեռ համոզվենք, որ նա կսկսի ավելի լավ հասկանալ Հայաստանում տեղի ունեցողը: Հաւողություն եմ մաղթում», ասել է Յունկերը:

 Պրանկերները Փաշինյանի անունից Յունկերին հրավիրել են Երեւան, որտեղ «լավ խորոված են անում», եւ ասել են, որ հրապարակում խորոված կանեն: Յունկերն ասել է, որ վատ չէ, կգա հաջորդ տարի, այս տարի հնարավորություն չկա:

 Իր հերթին, Մոգերինին ասել է, որ Հայաստանի նոր իշխանությունը պետք է լավ հարաբերություններ պահպանի բոլոր գործընկերների հետ եւ ընտրություն չկատարի մեկ երկրի օգտին:

«Մենք պետք է շատ զգույշ լինենք եւ խուսափենք այդ ուղղությամբ որեւէ զարգացումից: Միեւնույն ժամանակ, Հայաստանն ընտրության իրավունք ունի», ասել է նա:

 Նա ասել է, որ Բրյուսելը չի ցանկանում բարեկամություն բացառիկ պայմաններով: Նախկինում մենք այլ մոտեցում ունեինք, բայց մեզ համար կարեւոր է, որ դուք ունենաք գործողությունների ազատություն ու տարածություն, որպեսզի ստիպված չլինեք ընտրություն կատարել այս կամ այն գործընկերոջ միջեւ, ասել է Մոգերինին:

 Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պրանկերները Փաշինյանի անունից զանգեր են կատարում:

 Նյութի աղբյուրը՝ newstime.am