Քննիչները, կոլեգաներն ինձ ասացին, որ քննչական եւ հետաքննչական գործողությունների շրջանակում որեւէ տեղեկատվություն բացահայտելը կարող է վնասել գործին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով նրան, որ իր վերջին ասուլիսի ժամանակ հրապարակել էր ստուգվող գազալցակայանների հանրությանը հայտնի տերերի անունները, որտեղ յուրացումներ էին բացահայտվել:

Հարցին, թե ինչո՞ւ էր այդ դեպքում սկզբում տվել է անուններ, նա ասաց՝ սխալվել է:


«Մենք գնում ենք ոչ թե բաժնետիրոջ կամ տիրոջ անունից ելնելով դեպքի հարկ վճարոի նկատմամբ վարչարարություն, այլ հարկ վճարողի վարքագծի քննարկման արդյունքում իրականացնում ենք վարչարարություն: Եթե հետո պարզվում է, որ այդ կարհ վճարողը ինչ-որ մեկին է պատկանում, մենք նաեւ ուսումնասիրում ենք, թե այդ ինչ-որ մեկը իր գործողություներով կամ անգործությամբ նպաստե՞լ է այդ հարկ վճարողի վարքագծին»,-ասաց Դավիթ Անանյանը:

Ավելի վաղ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ վերջերս ստուգված 8 բազալցակայաններում մոտ 946 մլն դրամի խախտում է հայտնաբերվել. «Կարող եմ անուններ հրապարակել, թեեւ համապատասխան փաստաթղթերը չեմ բերել ինձ հետ, կթվարկեմ հիշողությամբ ու կոնկրետ անուններով. Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում 18 մլն դրամի խախտում է հայտնաբերվել: Խախտումների ցանկի մեջ է նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայանը, Գագիկ Ծառուկյանի գազալցակայանը, իսկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Միքայել Հարությունյանի անունները չկա ցանկում»:

Նա ընդգծել էր, որ քրեական գործ է հարուցված բոլոր 8 կազմակերպությունների նկատմամբ, բայց եթե պետությանը հասցված վնասը վերականգնվում է, ապա տնտեսվարողի նկատմամբ քրեական պատասխանատվությունը կարճվում է։