Հայաստանի ԱԻՆ-ում հուլիսի 23-ին՝ ժամը 16:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնի խճուղի 1 հասցեում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել՝ 16:30-ին:

Այրվել են «Օpel Astra G» մակնիշի ավտոմեքենայի սրահը եւ բեռնախցիկն ամբողջությամբ: