Մեծ պատիվ է ժողովրդի լիակատար վստահությունն ունենալ: Եվ ծանր է ոչ թե գդակը, այլ ժողովրդին հիասթափեցնելու վախը: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, վարող Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ծա՞նր չէ Մոնոմախի գդակը:

«Ինձ համար մեծ պատիվ է հայ ժողովրդին ծառայելը, Հայաստանի Հանրապետությանը ծառայելը: Ես այս բեռը հարկադրանքով չեմ վերցրել, այլ իմ կամքով: Ինձ համար մեծ պատիվ է այս բեռը կրել»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ վախը պայմանավորված է ժղովրդին չհիասթափեցնելու ցակություն չունենալով՝ նրանց այն հույսերի չիրականացման իմաստով, որոնք կապվում են իր կառավարության հետ: