Կառավարության այսօրվա նիստի ավարտին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց․ «Մասնավոր բուհերի ոլորտում պետք է գնանք շատ լուրջ, կտրուկ քայլերի, փակման, օպտիմալացման»։

Նա նշեց, որ մասնավոր բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացվել է. «Մեկամսյա ժամկետում պետք է քննարկվի կամ նրանց խոշորացման խնդիրը, կամ կտրուկ քայլեր կարվեն»,-ասաց նախարարը: