ՀՀԿ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեղմ ասած, չհաջողված հարցազրույց։ Էլ չասեմ, որ դատարանի վաղվա նիստից առաջ՝ նաև անպատեհ։

0038-ի մասով՝ ոչ համոզիչ։

Անձեռնմխելիության իրավունքի խախտման բացատրություններն էլ՝ տապալված։

Դե Wikileaks-ի արտահոսքի հիման վրա Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքն էլ, որպես փաստ՝ զավեշտ։

Չէ, սա վակխանալիա չէ։ Սա խայտառակություն է։

Աստված լուսավորի Մարտի 1-ի զոհերի հոգիներն ու պահապան լինի մեր Հայրենիքին»։