«Օրվա տարակուսանքը

Լսում ես այստեղից, այնտեղից, թե — «Պետք չէր Քոչարյանին այդպես ստորացնել.», կամ «Պետք էր ավելի մեղմ վերաբերվել» և այլն, և այլն: «Քրիստոնեա-դեմոկրատական» բնույթի այս մտքերի հեղինակները համոզմունք են հայտնում, թե 2-րդ նախագահին կալանավորելով, հարվածում են նրա արժանապատվությանը ու նաև միջնորդավորված՝ Հայաստանի հեղինակությանը: Ուզում ես միանգամից հարցնել սույն պարոններին.«Հարգելիներ, պարզ ու շիտակ կբացատրե՞ք ինչի համար են ձեր այս փարիսեցիական ծեքծեքումները: Երբ քոչարյանական ռեժիմից փախած հազարավոր և տասնյակ հազարավոր մտավորականները աշխարհով մեկ ցրիվ եկած, սևագործություն էին անում օտարների համար, որ օրվա հաց վաստակեն, ինչ-որ չլսեցինք, որ մեկնումեկդ ցավ հայտներ այդ մարդկանց ստորացուցիչ վիճակի համար: Երբ նույն «միակ տղամարդու» հանցագործությունների դեմ ըմբոստացած մի հատիկ կինարմատը՝ ազգի բանաստեղծուհին, նրա երեսին շպրտեց տված պետական պարգևը, իսկ նա էլ թե՝ եթե կին չլիներ, ուրիշ ձևով կխոսեի հետը: Ո՞ւր էիք այն ժամանակ, ինչո՞ւ չէիք ըմբոստանում մի ողջ ազգի ստորացնելու դեմ»: Կամ, Քոչարյանին ի՞նչ են ստորացրել: Իրոք, ի՞նչ են արել էդ մարդուն՝ թալանած միլիարդները ձեռքից առել են, իրեն էլ սոված գցել դռնեդո՞ւռ, կանգնեցրել են հրապարակում, որ մարդիկ հերթով մոտենան, երեսին թքե՞ն, ո՞րն է ստորացումը: Նրա դեմ այնպիսի ծանր մեղադրանք է ներկայացված, որ ժամանակ է պետք այն հաստատելու, կամ ժխտելու համար: Դուք ինչո՞ւ եք մղկտում, կամ էլ կներեք, քանի՞ կոպեկ արժե ձեր ժամկետանց մրմուռը»:

Ֆեյսբուք՝ Վարդգես Դավթյան