«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 11-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է գյուղատնտեսական կարիքների համար Սևանա լճից 40 մլն խմ լրացուցիչ ջրառ կատարել:

ԱԺ խմբակցությունները, ատամները սրած, սպասում են նիստին, որոշել են «վրեժխնդրության երեկո» կազմակերպել՝ Փաշինյանին ու նրա կուսակիցներին տեղը դնել «կռիսական» հարցերով, սուր հարցադրումներով:

Նրանք լավ «լցված» են նոր իշխանության դեմ, քանի որ վերջինս, որևէ բան հաշվի չառնելով, իր բռնել-բացահայտելու գործողություններում ընդգրկել է նաև պատգամավորներին ու նրանց հարազատներին: Իրենք՝ ՔՊ-ականները ևս մանրակրկիտ պատրաստվում են հակահարված տալ ՀՀԿ-ին»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: