Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 04:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ահարոնյան փողոցի թիվ 7 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել՝ 04:45-ին: Այրվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Վ. Ի.) շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ, բեռնախցիկը եւ սրահը՝ մասամբ: