Անդրադառնալով վարչապետի նոր օգնականի՝ Աննա Հակոբյանի վարսահարդարը լինելու հանգամանքին, քաղաքագետ Գագիկ Համաբարյանը, Yelaket.am\Ելակետ լրատվական- ի հետ զրույցում, մասնավորապես ասաց՝

«Եթե այս լուրը համապատասխանում է իրականությանը, ուրեմն կասեմ՝ դա նորմալ չէ, բացարձակ նորմալ չէ և շատ ուրախ կլինեմ , որ Նիկոլ Փաշինյանը արագ ձերբազատվի իր վարսահարդար-օգնականից: Չեմ կարծում կարիք կա, որ նրա կնոջ վարսահարդարը դառնա իր օգնականը և սնվի պետական բյուջեյից», - նշեց քաղաքագետն ու հավելեց՝

«Ժողովուրդը հեղափոխությունը կազմակերպեց ոչ նրա համար, որ նոր իշխանությունները կրկնեն այն նույն սխալները, որ ունեցել են նախորդ իշխանությունները:

Հասարակությունը ըմբոստ է եղել այս ամենի նկատմամբ: «Խնամի-ծանոթ-բարեկամ»-ը, նեղ շրջանակների անպատժելիությունը պետք է վերանա, ժողովորդը այս ամենի պատճառով է դեմ եղել Սերժ Սարգսյանի վարչակազմի դեմ և եթե այս ամենը կրկնվի, ուրեմն շատ տխուր է»:

Նյութի աղբյուրը` yelaket.am