Ապրիլին ու մայիսին Մոսկվայում հարց էին տալիս, թե «ով է պարոն Փաշինյանը», եւ տարբեր հանդիպումների կազմակերպման շնորհիվ ՀՀ եւ ՌԴ առաջնորդները ծանոթացան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։

Հարցին՝ քաղաքագետի կարծիքով՝ հասկանո՞ւմ են նրանք միմյանց մոտեցումները, համատեղելի՞ են արդյոք դրանք, թե՞ գտնվում են զուգահեռ իրականություններում, Մարկարովը նշեց.

«Երբ նրանք գիտակցեն, որ քաղաքական վեկտորն անփոփոխ է մնում, ապա չի լինի քաղաքական կուրսի փոփոխություն»։

Փորձագետի խոսքով՝ հարցը միայն արտաքին քաղաքական ընկալումներն են, որոնք, ճիշտ է, դեռեւս նկատելի փոփոխություններ չեն կրել։

Քաղաքագետի կարծիքով՝ ՀՀ—ՌԴ արտաքին քաղաքական դաշտում եւս որեւէ փոփոխություն չի եղել։

Միաժամանակ, սակայն, անդրադառնալով պաշտոնական Երեւանի համագործակցությանը Եվրամիության հետ, Մարկարովը հայտարարեց, որ կան որոշ հարցեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում եվրոպացիների համար եւ նրանք պատրաստ են համագործակցել այդ ուղղությամբ։

«ԵՄ–ն հետաքրքրված է ՀՀ—ի հետ հարաբերությունների խորացմամբ ներկա քաղաքական իրողության պայմաններում։ Այս առնչությամբ նրանք կարծում են, որ չպետք է լավացնել հարաբերությունները մի կողմից հետ մյուսների շահերի հաշվին, այլ զարգացնել փոխշահավետ հարաբերություններ»,–շեշտեց Մարկարովը։