Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 00:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 84-րդ կմ-ին ամբողջությամբ այրվում է «Mercedes Sprinter» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1976 թ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:49-ին, մարվել՝ 02:56-ին:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման եւ լվացման աշխատանքներ:

Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: