ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը գործընկերների վերջին քայլերը չի շտապում մեկնաբանել՝ նշեց, որ այդ օրերին գործուղման է եղել: Սակայն Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, նշեց, որ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել:

«Պետք է լինեն արտահերթ ընտրություններ: Երկրորդ կարծիք լինել չի կարող: Այստեղ միայն պետք է որոշել, թե երբ լինեն այդ ընտրությունները, որ հանրությունն ընտրության հանգիստ հնարավորություն ունենա»,- ասաց նա:

ՀԺ-ի հիշեցմանը, որ ԲՀԿ-ն երեկ վարչապետի հետ հուշագիր է ստորագրել, Հարությունյանն արձագանքեց. «Լու՞րջ, տեղյակ չէի»:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, ԱԺ 16 պատգամավորներ փաստաթուղթ են ստորագրել, որ կողմ են ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն:

 Նյութի աղբյուրը՝ Armtimes.com