Ռուսական Коммерсант պարբերականը հոդված է հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի մասին:

Պարբերականի աղբյուրի համաձայն՝ Արմեն Սարգսյանը Մոսկվա է մեկնել հոկտեմբերի սկզբին Նյու Յորք և Փարիզ կատարած այցերից հետո՝ ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարության հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով:

«Տեղեկությունն այն մասին, որ Արմեն Սարգսյանը ժամանել է Մոսկվա և հանդիպել Սերգեյ Լավրովի և Գրիգորի Կարասինի հետ, հաստատել են ՌԴ պետական կառույցներում: Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվա էր ժամանել հուլիսին: Սակայն այս անգամ նրա այցի մասին չի հայտարարվել, քանի որ ոչ պաշտոնական բնույթ է կրել»,- գրում է Коммерсант-ը:

Նշվում է, որ բանակցությունների գլխավոր թեման են դարձել հայ-ռուսական հարաբերությունները, իրավիճակը ՀՀ-ում՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը: