Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից կփակվի Երեւան-Սեւան-Իջեւան (Մ-4) միջպետական ճանապարհի 32,600-րդ-ից մինչ 36,000-րդ կմ հատվածի եւ 64,174-րդ-ից մինչեւ 67,150-րդ կմ հատվածի աջակողմյան երթեւեկությունը։

Նորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար՝ աջակողմյան ճանապարհահատվածի նորոգման ավարտից հետո աշխատանքները կընթանան երթեւեկելի գոտու ձախակողմյան մասում։


Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթեւեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց գոտի։

Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից մասնակի կփակվի նաեւ նույն ճանապարհի՝ Հովք համայնքին հարող 110,900-րդ կմ-ից մինչեւ 118,300-րդ կմ հատվածը։

Աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետում: