«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզում, պարզվում է, նախկին իշխանության սատելիտները ճամբարափոխ են եղել։ Օրինակ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, որին այդ պաշտոնին հասցրել է Հովիկ Աբրահամյանը, Գարիկ Սարգսյանին մարզպետ նշանակելու օրվանից նրան «անմնացորդ ծառայելու» երդում է տվել, իսկ որդին՝ ԱԻՆ աշխատակից Նարեկը, մարզպետի հետևից ման է գալիս։

Նա պատգամավորական հավակնություններ ունի և չի թաքցնում, որ իր երազանքների իրականացնողը լինելու է մարզպետը։ Անգամ Ավշարի Գրիգորյանների երբեմնի կամակատարներն են թեքվել նիկոլականների կողմը։

Վարչապետի՝ «Արտֆուդ» այցելության ժամանակ Գազի Հովոն՝ Հովհաննես Ղազարյանը, գերդաստանով մասնակցել է վարչապետին դիմավորելու արարողությանը։ Նա ամիսներ առաջ խնամիացել է «Արտֆուդի» սեփականատեր, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: