Դերասան Արթուր Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դերասան և երգիծաբան Լևոն Մուրադյանի մահվան մասին։

«Աստված հոգիդ լուսավորի մեր լավ ընկեր: Բառերս քիչ են բնորոշելու մարդ տեսակդ։ Հանգչես խաղաղությամբ»,- գրել է Արթուր Բարսեղյանը:

Հեռուստադիտողին Լևոն Մուրադյանն առավել հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալից՝ Վռամ Արևշատյանի կերպարով: