Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նախատեսում է դուրս գալ ՀՀԿ-ից, սակայն այլ կուսակցության չի պատրաստվում անդամակցել: Այս մասին Առուշանյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Որպես ՀՀ քաղաքացի, բնականաբար, մասնակցելու եմ ԱԺ արտահերթ ընտրություններին, բայց թեկնածությունս չեմ առաջադրելու»,- նշեց Գորիսի համայնքի ղեկավարը՝ նշելով, որ հնարավոր է դուրս գա ՀՀԿ-ից: Նա խոստացավ կուսակցությունից դուրս գալու դեպքում տեղեկացնել: