Կոտայքի մարզում, նոյեմբերի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 39 կմ հատվածում, բախվել են Opel մակնիշի 34 ZV 580 համարանիշի, ՎԱԶ-2107 մակնիշի 62 ԼՕ 717 համարանիշի, Opel մակնիշի 35 ՍM 761 համարանիշի եւ Sens մակնիշի 34 ՏZ 894 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Հրազդանի հիվանդանոցի բժիշկները: