ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: Սպիտակում և Լոռիում թույլ ձյուն է:

Դիլիջանի ոլորաններում և Մարալիկի հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ:


Խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: