Մահը մեր աշխարհի ամենամեծ առեղծվածներից մեկն է։ Ոչ ոք հստակորեն չի կարող ասել, թե ինչ է տեղի ունենում մահանալուց հետո։ Գիտնականները անում են ամեն ինչ դա պարզելու համար, սակայն պատասխաններ ստանալու փոխարեն նրանց մոտ ավելի շատ հարցեր են առաջանում։

Առաջին կարևոր խնդիրը վերաբերում է կլինիկական մահին։ Շատ մարդիկ ասում են, որ դուրս են գալիս իրենց մարմնից, սպիտակ լույս են տեսնում, լսում են երաժշտություն, սավառնում են օդում և շատ այլ բաներ։ Այս ամենը չի կարելի տեսիլք անվանել, քանի որ տեղի են ունենում այն ժամանակ, երբ ուղեղն ու սիրտը այլևս չեն գործում։

Առաջանում է երկրորդ հարցը՝ ի՞նչ է տեղի ունենում գիտակցության հետ ֆիզոլոգիական մահից հետո։ Համաձայն ամենահեղինակավոր մասնագետներից մեկի՝ Սեմ Պարնիայի հետազոտության մարդիկ մահանալուց հետո՝ 10 ժամվա ընթացքում կարող են հարություն առնել։ Այստեղից կարելի է ենթադրել, որ անգամ մահանալուց հետո մեր գիտակցությունը շարունակում է գոյություն ունենալ։

Չնայած այն բանին, որ արդեն մի քանի հազարամյակ է փորձում ենք հասկանալ մահվան էությունը, այնուամենայնիվ մենք շատ քիչ բան գիտենք նրա մասին։