«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպում են անցկացնում Թալինի համայնքապետարանի հարակից հրապարակում: Ժամը 13.30-ին քարոզչական թիմը կլինի Մարալիկի համայնքապետարանի հարակից հրապարակում, 15.00-ին՝ Արթիկի կենտրոնական հրապարակում, 17.00-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում:

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել:


Դաշինքի ցուցակի առաջին եռյակում են Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը: