«Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանի որդին՝ 25-ամյա Գուրգեն Սարգսյանը, Nissan Pathfinder-ով բախվել է 40-ամյա Արմեն Պողոսյանի վարած ГАЗ 2705-ին․ հայտնում է Shamhsyan.com-ը։ Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, ժամը 16։00-ին, Մխչյան գյուղի տարածքում։ 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն:

Ճանապարհային ոստիկանությունում վթարի դեպքով նյութեր են նախապատրաստվում։