«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպում են անցկացնում Սյունիքի մարզի բնակավայրերում: «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավը սկսել են մարզի Մեղրի քաղաքից: Նրանք կլինեն նաեւ Սյունիքի մարզի Քաջարան, Կապան եւ Գորիս քաղաքներում:

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 5-ը:


Դաշինքի ցուցակի առաջին եռյակում են Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը: