ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայնը հավաքել է համամասնական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը: Նա ստացել է 4087 ձայն: Երկրորդ տեղում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է 2660 ձայնով: Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը ստացել է 2583 ձայն:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ստացել է 2396 ձայն, իսկ Պետգույքի կառավարման վարչության նախկին ղեկավար, Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին, 1961 քվե: