Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով կանցլերի պաշտոնական կայքէջը, հեռագրում ասված է.

«Հայաստանի Հանրապետության


Վարչապետի պաշտոնակատար

Նորին Գերազանցություն

Նիկոլ Փաշինյանին

Երեւան

Հարգելի պարոն վարչապետ,

Ընտրություններում գրանցած Ձեր հաղթանակի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ:

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ հետեւել է այս տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությանը։ Մենք ցանկանում ենք այսուհետ եւս մեր աջակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացմանը եւ վերահաստատել Երեւան կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունը՝ մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ։

Այս ամենի համատեքստում ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում։

Սրտանց՝

Դր. Անգելա Մերկել

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր»: