Yelaket.am-ը գրում է․

Օրեր առաջ Հանրապետության Հրապարակում նոր տոնածառի տեղադրման աշխատանքերին զուգահեռ տարածվեցին վերջինիս գնի հետ կապված խոսակցությունները:

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ տոնածառը ձեռք է բերվել Ռուսաստանից՝ 70 մլն. դրամով:

Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ ևս 20 մլն. դրամ ծախսվել է փոխադրման և տեղադրման աշխատանքների համար, երբ որ կարելի էր նույն տոնածառը ձեռք բերել Չինաստանից՝ անհամեմատ ավելի էժան:

Տեղեկատվության ճշտությունը ստուգելու համար Ելակետ լրատվականը կապ հաստատեց Երևանի Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, որտեղից
պատասխանեցին մեր հարցին, նշելով, որ ամբողջ ծախսերը ներառված են եղել 70 մլն. դրամի մեջ:

Yelaket.am-ը Քաղաքապետարանից փաստաթղթային հիմնավորում ստանալուց հետո, /«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն 5 աշխատանքաին օրվա ընթացքում/ կհրապարակի արդեն վերջնական պատկերը: