MASH թելեգրամ-ալիքը հրապարակել է կադրեր, թե ինչպես է բանվորների վրա փլվում «Տեխնոգրուպ» գործարանի տանիքը մերձմոսկվայի Ձերժինսկի քաղաքում: Ամեն ինչ տեղի է ունեցել հաշված վայրկյանների ընթացքում, աշխատողները չեն հասցնում անգամ նկատել, որ տանիքը փլվում է իրենց վրա:

Վերջին տվյալներով կա 3 զոհ, հոսպիտալացվել է 4 մարդ, ընդհանուր առմամբ կա 14 տուժած: Հայտնի է, որ տանիքին իրականցվելիս են եղել հավելյալ տաքացման աշխատանքներ: Հնարավոր է, որ տանիքը չի դիմացել ավելացող ծանրությանը: