Տավուշի մարզում դաժան սպանություն է տեղի ունեցել։ Այսօր՝ դեկտեմբերի 24–ին ժամը 10։50–ին անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մոր եւ որդու են սպանել։

Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ դեկտեմբերի 23–ին ժամը 21։30–ից մինչեւ դեկտեմբերի 24–ը ժամը 10։30 ընկած ժամանակահատվածում Ուտիքի փողոցի տներից մեկում սուր կտրող–ծակող գործիքով սպանել են մոր եւ որդու՝ կտրելով պարանոցը:

Նախնական տեղեկություններով՝ սպանված կինը 87 տարեկան է, իսկ նրա որդին 57 տարեկան։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարավում է քննություն։