Սթիվ Ջոբս

Հումոր
Հաճախ մարդիկ չեն էլ գիտակցում՝ ինչ են ուզում, մինչև նրանց iPad ցույց չես տալիս:

Կյանք
Մի՛ վատնեք ձեր կյանքն ուրիշի կյանքով ապրելու վրա:

Սխալներ
Սխալներ չգործել նշանակում է ապրել ոչ լիարժեք կյանքով:

Մտքեր
Եթե սա լիներ կյանքիս վերջին օրը, արդյո՞ք ես կանեի այն, ինչ պլանավորել էի այս օրվա համար:

Ապագա
Եթե դուք ինչ-որ բան արել եք, և դա ձեզ հաջողվել է, կանգ մի՛ առեք և մի՛ դոփեք նույն տեղում: Մեկ այլ բան էլ արեք: Պարզապես որոշեք՝ ինչ անել հետո:

 

Հենրի Փորդ

Կյանք
Երբ դուք փորձում եք ձեզ համար որոշել՝ կկարողանա՞ք դա անել, թե՞ ոչ, դուք երկու դեպքում էլ ճիշտ եք:

Անհաջողություններ
Յուրաքանչյուր անհաջողություն հնարավորություն է նորից սկսելու, սակայն այս անգամ ավելի իմաստուն կերպով:

Ազատություն
Երբ ես չեմ կարողանում որոշ իրադարձություններ վերահսկել, ես թույլ եմ տալիս, որ դրանք իրենք իրենց վերահսկեն:

Փող
Իդեալիստն այն մարդն է, ով օգնում է ուրիշներին հարստանալ:

Հաջողություն
Հաջողակ մարդիկ առաջ են ընկնում, քանի որ օգտագործում են անգամ այն ժամանակը, որն անհաջողակները վատնում են:

 

Մարկ Ցուկերբերգ

Մտքեր
Եթե ես կարողանայի նորից սկսել, դա պարզապես ֆանտաստիկ կլիներ:

Սեր
Ինչու՞ ես ընտրեցի հենց նրան: Պարզապես դուրս եկավ: Ոչ գեղեցկությամբ, այլ իր պարզ ու բաց բնավորությամբ:

Աշխատանք
Եթե մարդն ուղեղ ունի, ապա պարզապես հանցագործություն կլինի, եթե նա չաշխատի ինքն իր համար՝ իր ժամանակի մեծ մասը և ձեռքբերումների արդյունքները նվիրաբերելով իր գործատուին:

Կյանք
Ես ոչ մի տեսակի նախապաշարմունքներ չունեմ՝ ո՛չ մաշկի գույնի, ո՛չ կաստայի և ո՛չ էլ կրոնի առումով: Ինձ բավական է իմանալ, որ խոսքը գնում է մարդու մասին. ոչինչ դրանից ավելի վատ լինել, միևնույն է, չի կարող:

 

Դոնալդ Թրամփ

Զգուշություն
Ես չափազանց զգուշավոր մարդ եմ, սակայն դա չի նշանակում, որ ես հոռետես եմ: Եկե՛ք սա անվանենք իրականության վրա հայացք նետող լավատեսական մտածելակերպ:

Կարիերա
Լավ կարիերա կերտելու համար բազմաթիվ ուղիներ կան, իսկ լավագույնը՝ ճիշտ ընտանիքում ծնվելն է:

Ինքնավստահություն
Ինքնավստահությունը մագնիս է, որը դեպի ձեզ է ձգելու մարդկանց:

Աշխատանք
Միշտ հիշե՛ք այս պարզ կանոնը. հարկավոր է հագնվել այն աշխատանքի համար, որն ուզում եք ունենալ և ոչ նրա, որն ունեք:

Մտքեր
Ֆինանսական ապահովության հանդեպ ավելի մեծ հանցագործություն չի կարող լինել, քան հիանալի միտք ունենալ ու չփորձել դա իրագործել:

 

Թոմաս Էդիսոն

Զարգացում
Մեր մեծագույն սխալն այն է, որ մենք շատ շուտ ենք հանձնվում: Երբեմն ցանկալիին հասնելու համար հարկավոր է ընդամենը ևս մեկ անգամ փորձել:

Ստեղծագործել
Ստեղծագործելն իր մեջ ներառում է 10% ոգեշնչություն և 90% աշխատանք:

Մտքեր
Մտքի արժեքավորությունը որոշվում է նրա օգտակարությամբ:

Աշխատանք
Մարդկանց մեծամասնությունը բաց է թողնում իր շանսը, քանի որ նրա հագին աշխատանքային համազգեստ է, և իսկական տանջանքի տեսք ունի:

Խորհուրդ
Երբեք մի՛ հանձնվեք: Մեր մեծագույն թերությունը հանձնվելն է: Հաջողության ճանապարհը մշտապես ևս մեկ անգամ փորձելն է:

 

Բիլ Գեյթս

Ընկերություն
Եղե՛ք ընկերասեր դասերի և գիտության մեջ սուզված երիտասարդների հանդեպ: Ամենայն հավանականությամբ ապագայում դուք նրանցից մեկի մոտ եք աշխատելու:

Երազանքներ
Ոչ բոլոր երազանքներն են իրականանում: Օրինակ՝ ես փոքր ժամանակ երազում էի խոհարար դառնալ, դե բայց չդասավորվեց:

Աշխատանք
Ամենաբարդ աշխատանքը կատարելու համար ես միշտ ընտրում եմ ամենաալարկոտին, քանի որ նա կգտնի ամենակարճ ուղին:

Հումոր
Հետույքի և բազմոցի միջև երբեք դոլար չի թռչի:

Կարիերա
Հաճույք ստացեք նրանից, ինչով զբաղվում եք և դուք ձեր կյանքում գեթ մեկ օր չեք աշխատի: