Յուրաքանչյուր ազգ ունի իր յուրահատկությունները, որոնք իրենց համար սովորական են համարվում, իսկ դրսից եկած ցանկացած հյուրի համար՝ տարօրինակ։

Ձեզ ենք ներկայացնում Թայլանդի 5 ազգային սովորություն, որոնք կարող են զարմանալի և մի քիչ էլ տարօրինակ թվալ։

Արձակուրդների ժամանակ նրանք հոգևորական են դառնում

Մարդիկ իրենց արձակուրդը անց են կացնում հոգևոր սնունդ ստանալով։ Նրանց համար հոգևորական դառնալը սովորական և ժամանակավոր երևույթ է։ Յուրաքանչյուր տղամարդու համար 2 շաբաթը բավական է հասուն տղամարդ դառնալու համար։ Այն փոխարինում է բանակին։ Թայլանդցի կանայք գերադասում են ռեթրիտ-մեդիտացիաները։

Նրանք քարանում են, երբ հնչում է պետական հիմնը

Թայլանդի հիմնը ամբոխին ղեկավարելու շատ հզոր միջոց է։ Երբ և որտեղ այն սկսում է հնչել՝ թայլանդցիները դադարեցնում են իրենց գործերը և զգաստ կանգնում են։ Հիմնը կարող է հնչել ցանկացած պահի՝ ֆիլմ դիտելուց առաջ, կանգառներում և անգամ երեկոյան առևտրի ժամանակ։

Բոլորը պարտադիր ժպտում են

Մեզ համար այն կեղծ ժպիտ է։ Նրանց համար՝ էմոցիաները արտահայտելու կատարյալ միջոց։ Նրանք կարծում են, որ իրենց վատ տրամադրությամբ մնացածի տրամադրության վրա ազդելու իրավունք չունեն և այդ պատճառով էլ բոլորից ժպիտ են պահանջում։

Նրանց ամենուր հետևում են

Թայլանդի բոլոր բնակիչներին և հյուրերին հետևում են։ Եվ խոսքը տեսախցիկների մասին չէ։ Ամենուր քեզ է նայում սուրբ երրորդությունը՝ Բուդդան, թագավորը և թագուհին։ Նրանց բոլորին հարկավոր է անհրաժեշտ հարգանք և ուշադրություն ցուցաբերել։

Նրանք չեն զբաղվում մարմնավաճառությամբ

Քչերը գիտեն, որ չնայած երկրի հսկայական չափսերին՝ Թայլանդում սեքսուալ ինդուստրիան արգելված է։ Պաշտոնապես Թայլանդում չկա մարմնավաճառություն։