Լյարդն օրգանիզմում բազմաթիվ գործառույթներ է կատարում, և դրա առողջության պահպանումը կենսական կարևորություն ունի: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ լյարդի հիվանդությունների պատճառ կարող են դառնալ մի շարք գործոններ, սակայն առավել կարևոր է ժամանակին խնդիրը հայտնաբերելն ու բուժում ստանալը:

Այս նշանները կարող են վկայել լյարդի հիվանդությունների մասին.

գունատ, սպիտակ, դեղին եղունգներ
մարմնի տարբեր հատվածում կապտուկների առաջացում
մաշկի և աչքերի դեղին գույն
ստորին վերջույթների այտուցներ
մաշկային քոր
սև մեզ
գունատ արտաթորանք, արյուն արտաթորանքում
քրոնիկական հոգնածություն
սրտխառնոց կամ փսխում
ախորժակի կորուստ:
Ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ: Խնդիրների առաջացումը կանխարգելելու համար առողջ կենսակերպ վարեք, հետևեք սննդակարգին:

Շատ ջուր խմեք:
Օգտագործեք օրգանական մթերք, խուսափեք գենետիկորեն մոդիֆիկացված մթերքի օգտագործումից:
Սննդակարգից բացառեք ռաֆինացված շաքարը, ռաֆինացված յուղերի օգտագործումը: Վերջիններս բորբոքային պրոցեսների պատճառ են դառնում:
Հավասարակշռեք սննդակարգը, օգտագործեք առողջ ճարպեր, ընդեղեն, սերմեր, հատիկավորներ, բուսական և կենդանական ծագման սպիտակուցներ:
Շատ բանջարեղեն օգտագործեք, որոնք հարուստ են B, C, K վիտամիններով, ինչպես նաև մագնիումով:
Սննդակարգ ներառեեք մթերք, որը հարուստ է ամինաթթուներով՝ կաղամբ, բազուկ, մաղադանոս, սպանախ, ձու, հավի միս:
Մեծացրեք օգտագործվող բջջանյութի քանակը:
Հնարավորինս նվազեցրեք ալկոհոլի օգտագործումը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը