ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառի ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած, Գորիս-Սիսիան եւ Գորիս-Կապան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է:


ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: