Հունվարի 13-ին, ժամը 20:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Հ. Ն.-ի (ծնված 1958 թ.) դին: